Նորզելանդական Օքլենդը ճանաչվել է աշխարհի ամենահարմարավետ քաղաքը
11.06.2021 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ mediacdn.acciona.com

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ ՝ վարկանիշը հաշվի է առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են բժշկական օգնության մատչելիությունն ու որակը, մշակույթի և կրթության մակարդակը, կլիմայի հարմարավետությունը, հանցավորության մակարդակը, տրանսպորտային ենթակառուցվածքի որակը և այլն:
Այս տարի վարկանիշը գլխավորել է նորզելանդական Օքլենդը, մինչդեռ նախկին առաջնորդ Վիեննան չի ընդգրկվել նույնիսկ 10 լավագույն քաղաքների մեջ: Նոր Զելանդիայի իշխանություններին հաջողվել է զսպել COVID-19-ի տարածումը և հաղթահարել համավարակը երկրի ներսում:
«Նոր Զելանդիայում խիստ լոքդաունի շնորհիվ երկիրը հնարավոր եղավ վերաբացել, և Օքլենդի ու Վելինգտոնի նման քաղաքների բնակիչներն արդեն վարում են գրեթե նույն ապրելակերպը, որը կար մինչ համավարակը»,- ասված է EIU-ի զեկույցում: Մինչ այդ Օքլենդը ներառվել էր լավագույն տասնյակում 2017 թվականին՝ զբաղեցնելով 8-րդ տեղը:
Այս տարի լավագույն տասնյակում ներառված են՝ Օքլենդը (Նոր Զելանդիա), Օսական (Ճապոնիա), Ադելաիդան (Ավստրալիա), Վելինգտոնը (Նոր Զելանդիա), Տոկիոն (Ճապոնիա), Պերթը (Ավստրալիա), Ցյուրիխը (Շվեյցարիա), Ժնեւը (Շվեյցարիա), Մելբուռնը (Ավստրալիա) եւ Բրիսբենը (Ավստրալիա):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: