Tesla-ն ներկայացրել է իր ամենաարագ էլեկտրամոբիլը

11.06.2021 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Tesla #Model S Plaid #Իլոն Մասկ

Tesla-ն ներկայացրել է իր Model S Plaid նոր էլեկտրամոբիլը, որը կարող է մոտ երկու վայրկյանում 96,5 կմ ժամ արագություն հավաքել, իսկ առավելագույն արագությունը կազմում է 320 կմ մեկ ժամում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշել է Tesla-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, քննադատները նախկինում ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքին, որ Model S-ի նորացված տարբերակը «աներեւակայելի արագ» կլինի, եւ կասկածներ էին հայտնում նման մեքենաներ արտադրելու անհրաժեշտության վերաբերյալ: Մասկի խոսքով՝ Model S Plaid-ի մշակումը «բավականին կարեւոր է կայուն էներգիայի ապագայի համար»:

«Մենք պետք է ցույց տայինք, որ էլեկտրամոբիլներն անկասկած լավագույն մեքենաներն են»,- ասել է գործարարը, ով անձամբ է վարել շնորհանդեսը:

Tesla-ում հայտարարում են, որ Model S Plaid-ը երբեւէ արտադրության մեջ դրված ամենաարագ ավտոմեքենան է: «Model S Plaid-ը մեքենա է, որն ավելի արագ է, քան ցանկացած սպորտային մեքենա, ավելի արագ, քան ցանկացած Porsche, եւ միաժամանակ ավելի անվտանգ է, քան ցանկացած Volvo»,- կարծում է Մասկը:

Մեքենան ի վիճակի է անցնել ավելի քան 620 կմ առանց վերալիցքավորման: Model S Plaid-ի գինը մոտ $130 000 է:

Մասկը նշել է, որ Model S Plaid-ի 25 ավռոմեքենաներ արդեն առաքվում են պատվիրատուներին: Մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է առաքել եւս մի քանի հարյուր ավտոմեքենա:

Դիտում՝ 3906
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW