Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճը գնահատել է 3.4%
09.06.2021 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Elite Plaza Business Center

ՀԲ «Գլոբալ տնտեսական հեռանկարները» զեկույցում ներկայացված կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը 2022-ին եւ 2023-ին կկազմի համապատասխանաբար 4.3% եւ 5.3%:
Ներկայումս Վրաստանի տնտեսական աճը գնահատվել է 6%, իսկ 2022-ի եւ 2023-ի համար ՀԲ-ն 5% աճ է կանխատեսում:
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի տնտեսական աճը ներկայումս կազմում է 2.8%, իսկ 2022-ի համար կանխատեսվում է 3.9% եւ 3.4%՝ 2023-ին:
Ռուսաստանի տնտեսական աճը գնահատվել է 3.2%, նույնքան աճ է կանխատեսվում նաեւ 2022-ին, իսկ 2023-ի համար ՀԲ փորձագետները 2.3% աճ են կանխատեսել:
Գլոբալ տնտեսության համար ՀԲ-ն այս տարի 5.6% աճ է կանխատեսել: Զեկույցի համաձայն՝ համաշխարհային տնտեսությունն այս ցուցանիշին կհասնի հիմնականում մի քանի խոշոր տնտեսությունների ուժեղ աճի արդյունքում:
«Այնուամենայնիվ, զարգացող շատ տնտեսություններ շարունակում են պայքարել COVID-19 համաճարակի եւ դրա հետեւանքների դեմ»,- ասված է զեկույցում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: