Սալվադորն առաջինն աշխարհում օրինականացրել է բիթքոինը
09.06.2021 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.explica.co/

Երկրի նախագահ Նայիբ Բուկելեն տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս կստորագրի համապատասխան փաստաթուղթը, որից հետո այն «անմիջապես» ուժի մեջ կմտնի: Կտրամադրվի 90 օր կրիպտոարժույթով վճարումներ կատարելու նպատակով ենթակառուցվածք ստեղծելու համար:
Որպես վճարային միջոց բիթքոինի ընդունումն երկրում պարտադիր կդառնա: Սալվադորի ղեկավարն ընդգծել է, որ կրիպտոարժույթն օրինական վճարային միջոց կլինի ԱՄՆ դոլարի հետ հավասար:
Կառավարությունը նախատեսում է ստեղծել նաեւ պաշտոնական կրիպտոարժութային դրամապանակ, որում $150 միլիոնի բիթքոիններ կպահի Սալվադորի Զարգացման բանկի հիման վրա գործող ֆոնդում՝ ապահովելու համար BTC-ի ավտոմատ եւ ակնթարթային փոխանակումը ԱՄՆ դոլարի հետ:
Ըստ Բուկելեի՝ ժամանակակից ֆինանսական ենթակառուցվածքի ստեղծումն առաջիկայում կօգնի ապահովել նոր աշխատատեղեր:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: