Anonymous-ը պատերազմ է հայտարարել Իլոն Մասկին
07.06.2021 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ techcrunch.com

«Այն ժամանակ, երբ աշխատասեր մարդկանց երազանքները փշրվում են ձեր հանրային հիստերիաների (թվիտերի) պատճառով, դուք շարունակում եք ծաղրել նրանց: Դուք կարող եք ձեզ ամենախելացի մարդը համարել, սակայն հիմա հանդիպել եք արժանի հակառակորդի: Մենք Anonymous-ն ենք։ Մենք լեգեոն ենք: Մենք գալիս ենք»,- ասված է հայտարարության մեջ:
Խումբը նշել է, որ ներդրումների գործընթացում միշտ էլ կա որոշակի ռիսկ, հետեւաբար, ներդրողները պետք է պատրաստ լինեն հնարավոր անկայունությանը, այնուամենայնիվ, այն հաղորդագրությունները, որոնք Մասկը հրապարակում է Twitter-ի իր էջում, վկայում են «միջին աշխատող մարդու նկատմամբ ակնհայտ արհամարհանքի մասին»:
Ցանցահենները կասկածի տակ են առել նաեւ Մասկի անկեղծությունը համաշխարհային էկոլոգիան բարելավելու ցանկության մեջ, քանի որ կրիպտոարժույթների մայնինգն ի վիճակի չէ բարելավել իրավիճակը՝ կապված ածխածնի արտանետումների հետ: Նման կերպ, Anonymous-ի կարծիքով, Tesla-ի ղեկավարը «փորձում է խաղալ երկու կողմերում»:
«Թվում է, թե աշխարհը փրկելու ձեր ձգտումն ավելի շատ կապված է գերակայության եւ փրկչի բարդույթի, քան մարդկությունը փրկելու իրական մտահոգության հետ»,- ավելացրել են նրանք:
Վերջին անգամ բիթքոինի փոխարժեքը հասել էր պատմական ռեկորդի ապրիլի 14-ին՝ կազմելով $ 64 հազար, սակայն հաջորդ ամսվա ընթացքում այն նվազել է մինչեւ $35 հազար։
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: