Մասկն անկեղծացել է եւ կորցրել ավելի քան $20 մլրդ
14.05.2021 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ liport.ru

Մայիսի 9-ին հեռուստաշոուի հաղորդավարի դերում հայտնվելուց առաջ Forbes-ը գնահատել էր նրա կարողությունը $166 մլրդ: Հաղորդման ընթացքում նա խոստովանել էր իր մոտ Ասպերգերի սինդրոմի առկայությունը, ծիծաղել սեփական բիզնես պլանների վրա, իսկ Dogecoin կրիպտոարժույթը խաբեություն անվանել:
Մասկի խոսքերը հանգեցրին մեկ օրում կրիպտոարժույթի արժեքի նվազմանն ավելի քան 30%-ով: Իսկ մայիսի 13-ին նա հայտարարեց, որ Tesla-ն դադարեցնում է իր էլեկտրական մեքենաների վաճառքը բիթքոինով: Այս ֆոնին ամենաթանկ կրիպտոարժույթի գինն անմիջապես ընկավ 17%-ով, իսկ ավելի ուշ իջավ մինչեւ $47 հազար:
Դրանից հետո Tesla-ի եւ բիթքոինի հետ կապված այլ ընկերությունների բաժնետոմսերը սկսեցին ընկնել: Մայիսի 13-ի երեկոյան Tesla-ի գինը նվազեց 15%-ով: Արդյունքում՝ Մասկի կարողությունը, որին պատկանում է ընկերության 21% բաժնեմասը, ընկավ $20,5 միլիարդով՝ հասնելով $145,5 միլիարդի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: