Թրամփ․ Չինաստանն առնվազն $10 տրիլիոն է պարտք աշխարհի երկրներին

07.06.2021 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դոնալդ Թրամփ #Չինաստան #պարտք
Չինաստանի իշխանությունները մոտ $10 տրիլիոն են պարտք աշխարհի երկրներին այն կորուստների համար, որոնք հասցվել են համաշխարհային հանրությանը Չինաստանում սկիզբ առած կորոնավիրուսի համավարակի պատճառով։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ հունիսի 5-ին ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայի հանրապետականների համագումարում:

«Բոլոր երկրները պետք է միավորվեն եւ առնվազն $10 տրիլիոնի հաշիվ ներկայացնեն Չինաստանին՝ փոխհատուցելու համար այն կորուստները, որոնք պատճառել են չինացիները»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ դա «նվազագույն շեմն է, եւ վնասը շատ ավելի մեծ է», քան իր կողմից նշած գումարը:

Նախկին նախագահը առաջարկել է նաեւ, որ աշխարհի բոլոր երկրները հրաժարվեն Չինաստանի առջեւ ունեցած իրենց պարտքային պարտավորություններից:
Դիտում՝ 1860

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW