«Էրդողանի խոսքերից հետո լիրան «փլուզվեց»
02.06.2021 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

«Ես այսօր խոսեցի Կենտրոնական բանկի նախագահի հետ: Մենք պետք է իջեցնենք հիմնական տոկոսադրույքը: Հուլիս-օգոստոս ամիսներին տոկոսադրույքները պետք է սկսեն նվազել»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում The Bell-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:
Անմիջապես դրանից հետո լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ ընկավ 3%-ով՝ մեկ դոլարի դիմաց կազմելով 8,8 թուրքական լիրա, ապա վերականգնվեց մինչեւ 8,6: Այնուամենայնիվ, թուրքական արժույթը հայտնվեց զարգացող շուկաների արժույթների այս տարվա ամենավատ կարգավիճակում. տարվա սկզբից այն «կորցրել է» 13%:
«Էրդողանը շարունակում է պնդել, որ բարձր տոկոսադրույքները բերում են բարձր գնաճի, եւ տոկոսադրույքների իջեցումն ուղղակիորեն կապում է ավելի էժան վարկերի, տնտեսական աճի եւ բազային գնաճի իջեցման հետ»,- գրում է պարբերականը:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: