Իրանը չի հաստատում ԱՄՆ նավթի մատակարարումների մասին տեղեկատվությունը

31.05.2021 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #ԱՄՆ #նավթ
Իրանի նավթի նախարարությունը չունի տվյալներ Իրանից ԱՄՆ նավթ մատակարարելու մասին, պաշտոնական աղբյուրներում նման հաղորդագրություններ չկան, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է նախարարության խոսնակ Կասրի Նուրին:

Ավելի վաղ, վկայակոչելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) տվյալները, հաղորդվում էր, որ մարտին Միացյալ Նահանգները 1991թ․-ի նոյեմբերից ի վեր առաջին անգամ նավթ է ներմուծել Իրանից, օրական միջին մատակարարումները կազմել են 33 հազար բարել:

«Մենք չենք կարող արձագանքել հրապարակված նորություններին: Մենք չունենք ճշգրիտ տվյալներ այդ հայտարարությունների վերաբերյալ: Պաշտոնապես մենք դա չենք արել: Մեր պաշտոնական աղբյուրներում նման հաղորդագրություններ չկան: Մենք չենք հաստատում այդ տեղեկությունը»,- ասել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ չկան նաեւ տվյալներ ամերիկացիների կողմից երրորդ երկրի միջոցով իրանական նավթի գնման վերաբերյալ:

Նախարարության ներկայացուցիչն այս հարցը համարել է հետաքրքիր եւ իռացիոնալ, քանի որ ԱՄՆ-ն ինքն է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Ըստ Նուրիի՝ անհրաժեշտ են մատակարարումների ապացույցներ:

Վերջին անգամ ԱՄՆ-ն Իրանից նավթ է ներմուծել 1991-ի նոյեմբերին: Այն ժամանակ մատակարարումների ծավալը կազմել էր օրական 64 հազար բարել: Միաժամանակ, 2020թ․-ի հոկտեմբերին ԱՄՆ-ն Իրանից ներմուծել էր օրական 36 հազար բարելի նավթամթերք: Այդ առաքումները կատարվել էին առաջին անգամ առնվազն 1991թ․ դեկտեմբերից ի վեր:
Դիտում՝ 2259

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW