Հայբիզնեսբանկը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունիսի 10-ից «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված շահառուների բանկային եւ քարտային հաշիվների մնացորդի նկատմամբ կկիրառվի տարեկան 6 տոկոս (հաշվի արժույթը՝ ՀՀ դրամ) բարձրացված տոկոսադրույքը:Բանկը հիշեցնում է, որ վերոնշյալ շահառուների համար հատուկ հաշիվների եւ քարտերի բացման եւ սպասարկման մասով սահմանված է 0 (զրո) ՀՀ դրամ: Մանրամասների համար կարող եք զանգահարել +37410592020, Viber/WhatsApp` +37494114488 կամ այցելել բանկի կայք այս հղումով: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 853