«Հայփոստ»-ը գործարկում է «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայությունը

24.05.2021 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայփոստ» #«Ֆուլֆիլմենտ բիզնես»
«Հայփոստ»-ը գործարկում է «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայությունը, որը հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել էլեկտրոնային առեւտուրը՝ շնորհիվ ՀՀ-ում իր ամենամեծ ցանցի եւ նորարարական լուծումների:

«Հայփոստ»-ը «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայության շրջանակում ինտերնետ վաճառքով զբաղվողներին առաջարկում է ապրանքի պահեստավորում, փաթեթավորում, առաքում, գնորդներից վճարի ընդունում:

«Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայությունից կարող են օգտվել ինտերնետ վաճառքով զբաղվողները. անհրաժեշտ է դիմել «Հայփոստ»-ի Կոմերցիոն բաժին business@haypost.am հասցեով կամ 514 514  հեռախոսահամարով:

«Կարեւորելով էլեկտրոնային առեւտրի դերը մեր երկրի զարգացման գործում՝ «Հայփոստ»-ը որդեգրել է զարգացման նոր ռազմավարություն, որով մեր հաճախորդներին մշտապես առաջակում ենք նորարար ու առաջադեմ լուծումներ: «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայությունով «Հայփոստ»-ը ստեղծում է հնարավորություն ինտերնետ վաճառքով զբաղվողներին կենտրոնացնել ժամանակը եւ ռեսուրսներն իրենց կայքի առաջխաղացման վրա, իսկ օպերացիոն բոլոր գործողությունները մենք կիրականացնենք»,- նշել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:                                                                     

«Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայության շրջանակում պատվերների առաքումը նախատեսվում է իրականացնել Երեւան քաղաքում 1, իսկ մարզերում 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ «Հայփոստ»-ի ավելի քանի 850 բաժանմունքում:
Դիտում՝ 1481
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW