StopElon. նոր տոկենի ստեղծողները արշավ են սկսում Իլոն Մասկի դեմ
20.05.2021 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ getindianews.com

StopElon տոկենի անանուն ստեղծողների հայտարարության մեջ ասված է, որ «Իլոն Մասկը հայտնի է նրանով, որ իր Twitter-ի միջոցով անպատասխանատու կերպով շահարկում է կրիպտոարժույթների շուկան: Նա վերջերս գրել էր, որ Tesla-ն դադարեցնում է իր էլեկտրական մեքենաների վաճառքը բիթքոինով, ինչը մեծ անկում առաջացրեց ամբողջ աշխարհում»:
StopElon տոկենը գործարկվել է մայիսի 15-ին, չորս օր անց այն վաճառվում է 0.00004 դոլարով, իսկ վերջին 24 ժամվա ընթացքում փոխարժեքն աճել է 125%-ով: Տոկենի շուկայական կապիտալիզացիան արդեն գերազանցել է $22 միլիոնը:
StopElon-ի ստեղծողները նախատեսում են զրկել Իլոն Մասկին Tesla-ի նկատմամբ վերահսկողությունից: Դրան հասնելու համար նրանք մշակել են մի ծրագիր, որը բաղկացած է հինգ քայլից: Ներկայումս նրանք գտնվում են «առաջին փուլում». արդեն գործարկել են կայք, այժմ ստեղծում են ֆիրմային մեմեր եւ սթիքերներ:
Վերջին փուլում StopElon-ի ստեղծողները նախատեսում են գնել Tesla-ի բաժնետոմսերի շուրջ 80%-ը՝ ընկերության գործողությունների վրա ազդեցություն ունենալու համար: Ըստ Tesla-ի կանոնադրության՝ խոշոր փոփոխությունների համար անհրաժեշտ է ունենալ արժեթղթերի առնվազն երկու երրորդը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: