Սբերբանկը կգործարկի իր երկրորդ սուպեր համակարգիչը
20.05.2021 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ regnum.ru

Նրա խոսքով՝ ներկայիս Christophari սուպեր համակարգչի ծանրաբեռնվածությունը 75% է, ուստի որոշվեց ստեղծել մեկ այլ սարք: Գրեֆը հավելել է, որ նոր սուպեր համակարգիչը նույնպես կկոչվի Christophari, ինչպես եւ իր նախորդը: Երկու համակարգիչներն էլ աշխատելու են նույն ցիկլում՝ արտադրողականությունը բարձրացնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Banks.am-ը հիշեցնում է, որ Սբերբանկն ու SberCloud-ը (Սբերբանկ խմբի ամպային հարթակը) 2019թ. աշնանը ներկայացրել էին ամենահզոր ռուսաստանյան սուպեր համակարգիչը, որը ստացել էր Christofari անվանումը՝ ի պատիվ Ռուսաստանի խնայդրամարկղերի առաջին հաճախորդ Նիկոլայ Կրիստոֆարիի:
«Christofari սուպեր համակարգչի կառուցվածքն ու հաշվարկային հզորությունները հնարավորություն են տալիս ռեկորդային ժամկետում լուծել մոդելների ուսուցման խնդիրները՝ հիմնված նեյրոնային խոր ցանցերի վրա: Սուպեր համակարգչի ռեսուրսների օգտագործումը կբարձրացնի խնդիրների լուծման արդյունավետությունը բնագավառների լայն ասպարեզում, օրինակ՝ բնական լեզվի մշակում, համակարգչային տեսողություն, ավտոմատացված որոշումների ընդունում, ռիսկերի գնահատում եւ կառավարում, զեղծարարության հայտնաբերում, ձայնային օգնականների եւ չատբոտերի ստեղծում եւ այլն»,- նշել էին բանկում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: