Պայմանագիր՝ մեկ հպումով. Ամերիաբանկի եւ Ինգո Արմենիայի նոր առաջարկը

18.05.2021 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Ինգո Արմենիա #ապահովագրական պայմանագիր
Ամերիաբանկը եւ Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը համատեղ հանդես են գալիս նոր առաջարկով:

Ինչպես նշել են բանկում, այսուհետ կարելի է առցանց ընտրել կամավոր ապահովագրության բազմաթիվ տեսակներից ցանկացածը եւ կնքել ապահովագրական պայմանագիր` ընդամենը մեկ հպումով:   

Ամերիաբանկի օնլայն ապահովագրության հարթակը միտված է խնայելու հաճախորդների ժամանակն ու նրանց հնարավորություն ընձեռելու օգտվել ապահովագրության նոր ու ընդլայնված ծառայություններից:

Հարթակի միջոցով հաճախորդները կարող են կնքել պայմանագիր կամավոր ապահովագրության հետեւյալ տեսակների համար.

- Մեքենայի շտապօգնություն
- Առողջության ապահովագրություն
- Կովիդ-19-ի ապահովագրություն
- Ապահովագրություն կրիտիկական հիվանդություններից եւ դժբախտ պատահարներից
- Օնլայն ԱՊՊԱ

«Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները, Ամերիաբանկը շարունակում է մշակել եւ ներդնել թվային նոր ծառայություններ՝ պարզեցնելով գործընթացներն ու ստեղծելով առավել հարմարավետ պայմաններ՝ բոլոր հաճախորդների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ապահովագրատեսակների մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով:
Դիտում՝ 1544

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW