Բանկերը 2,5 մլրդ դրամի վարկ են ներել զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին

18.05.2021 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #վարկեր
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր հայտնել է, որ առանց կառավարությունից որեւէ օժանդակություն ակնկալելու` ֆինանսական համակարգը մոտ 2,5 մլրդ դրամի չափով վարկեր է ներել Արցախի պատերազմում զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին եւ հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադառնալով վարկավորման տեմպերին՝ նա ասել է.

«Բանկերի վարքագիծը 2021թ.-ին, մեր ակնկալիքներով, պետք է լիներ ավելի կոնսերվատիվ: Մենք ակնկալում էինք, որ վարկավորման տեմպերն ավելի թույլ էին լինելու, բայց առաջին եռամսյակը ցույց է տալիս, որ դրանք մեր ակնկալիքից ավելի բարձր են: Սակայն կա որոշակի պայմանների խստացում: Կան հաճախորդների շերտեր, որոնք բանկերի տեսանկյունից դիտարկվում են ավելի ռիսկային, այսինքն՝ բանկերը կարող են նրանց վարկ չտրամադրել, կամ նրանց նկատմամբ կիրառեն ավելի բարձր տոկոսադրույքով վարկավորման քաղաքականություն»:

Խոսելով գնաճային սպասումներից՝ ԿԲ նախագահն ասել է.

«Այս տարի հնարավոր է գնաճի մակարդակը լինի ավելի բարձր, քան ԿԲ-ի թիրախն է, բայց ԿԲ-ի քաղաքականությունը թույլ է տալիս ավելի հայեցողական մոտեցում ցուցաբերել: Մեր գնահատմամբ` եթե անգամ այս տարի թիրախը գերազանցվի, հաջորդ տարի կունենանք գնաճ, որը կհամապատասխանի մեր նպատակադրմանը»:
Դիտում՝ 1351
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW