Այսօր YerevanExpo ցուցահանդեսային համալիրում բացվել է «Շինարարություն եւ ինտերիեր-2021» 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի եւ արտերկրների կազմակերպությունների միջեւ համատեղ ծրագրերի խթանումը, իրացման նոր շուկաների որոնումը, շինարարական ոլորտի պատշաճ ներկայացումը մասնագետներին: Ցուցահանդեսը ներդրողներին կօգնի ծանոթանալ շինարարական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին, տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ ծավալել գործընկերային փոխշահավետ համագործակցություն: «Ցուցահանդեսները շատ կարեւոր դեր ունեն տնտեսության ակտիվացման գործում եւ ամենալավ հարթակներից են գործարար նոր կապեր հաստատելու, բազմաթիվ այլ ընկերությունների հետ բանակցություններ վարելու եւ նորագույն տեխնոլոգիաների հետ ծանոթանալու համար»,- նշել է ցուցահանդեսի բացմանը ներկա էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են շինարարության ոլորտում գործող շուրջ 120 կազմակերպություն Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից եւ այլ երկրներից, որոնք այցելուներին ներկայացրել են շինարարական ոլորտի նորամուծություններն ու առաջարկները: Tweet Դիտում՝ 1808