Գիտաշխատողների բազային աշխատավարձները կաճեն

13.05.2021 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահրամ Դումանյան #գիտաշխատող #աշխատավարձ
Առաջիկա երեք տարիների ընթացքում գիտաշխատողների բազային աշխատավարձային ֆոնդը կքառապատկվի։

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ներկայացրել է պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտական աշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը սահմանելու եւ նորմավորելու վերաբերյալ նախագիծ։

Վահրամ Դումանյանն ասել է, որ 2022 թվականին կսահմանվի սանդղակ, որով մինչեւ 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական աճ «մինչեւ Հայաստանի մասշտաբով այսօրվա համար որոշակիորեն մրցունակ աշխատավարձային սանդղակ»։

«Նախագծի նպատակն է՝ գործող գիտնականներին ապահովել պատշաճ աշխատավարձով, ստեղծել պայմաններ դեպի գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներհոսքի ապահովման համար, ինչպես նաեւ՝ ուրվագծել գիտության ոլորտում մասնագիտական աճի ճանապարհը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։

Վահրամ Դումանյանը նաեւ նշել է, որ աշխատավարձի ավելացումն արվելու է ատեստավորման հիման վրա։

«Այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը կազմում է 90 400 դրամ, 2025-ին այս թիվը կաճի մինչեւ 276 000 դրամ։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձն այժմ կազմում է 141 400 դրամ, 2025-ին այն կկազմի 477 200 դրամ»,- ասել է նա։

Նախագծի իրականացման համար 2022 թվականին նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումն ավելացնել 3,6 միլիարդ դրամով, 2023-ին՝ 2,2 միլիարդով, 2024-ին՝ 2,4 միլիարդով եւ 2025-ին՝ 2 միլիարդ դրամով։
Դիտում՝ 1271
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai