«Հայփոստ»-ը գործարկել է ներհանրապետական «Սպրինտ» ծառայությունը

10.05.2021 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայփոստ» #«Սպրինտ»
«Հայփոստ» ՓԲԸ-ն գործարկել է մինչեւ 2 կգ ապրանքային ներդրանքով առաքանիների ներհանրապետական առաքման նոր «Սպրինտ» ծառայություն, որով նախատեսվում է առաքումն իրականացնել 2 օրվա ընթացքում:

Ինչպես նշել են ընկերությունում, «Հայփոստ»-ը, հաճախորդների համար հարմարավետ եւ վստահելի պայմաններ ստեղծելու նպատակով, յուրաքանչյուր առաքանու համար գեներացնում է ունիկալ գծանիշ կոդ, որը հաճախորդներին հնարավորություն կտա առցանց հետեւել առաքանու հանձնման գործընթացին:

«Սպրինտ» ծառայության շրջանակում «Հայփոստ»-ի հաճախորդներն առաքանու հասցեագրված փոստային բաժանմունք առաքվելու վերաբերյալ կստանան ծանուցում SMS հաղորդագրության միջոցով:

««Հայփոստ» ընկերությունը նպատակ ունի  սկիզբ դնել փոստային ծառայություների  մատուցման նոր մշակույթի ձեւավորմանը, որի կարեւորագույն քայլերից մեկը մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է: «Սպրինտ» ծառայությունը հնարավորություն կտա ավելի արագ, հարմարավետ իրականացնել առաքումը եւ բարձր որակի ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին»,- նշել է «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

«Սպրինտ» ծառայության սակագներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
Դիտում՝ 1441

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW