Փաշինյան. 3 տարվա ընթացքում վերացրել ենք փայ մտնելու, մենաշնորհների թեման

10.05.2021 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ազգային ժողով #հատուկ նիստ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանում վերջին 3 տարվա ընթացքում տեղի են ունեցել խորքային բարեփոխումներ՝ սկսած տնտեսությունից եւ վերջացրած բնապահպանությունով:

«2018 թվականին, երբ ստանձնեցի վարչապետի պաշտոնը, կառավարությունը բիզնեսին ունեցել է 274 մլրդ դրամի պարտք: Այս 3 տարվա ընթացքում այս պարտքի պրոբլեմը լուծվել է ոչ միայն դե ֆակտո փաստացի վճարումների տեսքով, այլև՝ ինստիտուցիոնալ առումով: Կարող եմ արձանագրել, որ 2021թ.-ի մայիսի 1-ի դրությամբ պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի»,- Ազգային ժողովի հատուկ նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում իրենց կառավարությունը «վերացրել է փայ մտնելու, մենաշնորհների թեման»:

«Հարկային հավաքագրումների առումով բազմաթիվ բաներ կան, որ երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ են տեղի ունենում: Նույնիսկ հետպատերազմյան ու ճգնաժամային այս շրջանում մենք մեկ ամսվա հարկային հավաքագրումների բացարձակ ռեկորդ ենք սահմանել: Իսկ 2019 թվականին արձանագրել ենք վերջին 10 տարվա մեջ ամենամեծ տնտեսական աճը ՀՀ-ում, որն ամենաբարձրն է եղել ողջ եվրոպական տարածաշրջանում»,- ասել է նա:

Իսկ գույքահարկի հետ կապված փոփոխությունները վարչապետի պաշտոնակատարը «դարակազմիկ» է անվանել:
Դիտում՝ 3619

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW