Citigroup-ը չի բացառում կրիպտոարժութային ծառայությունների գործարկումը

07.05.2021 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Citigroup #Իտայ Տակման #կրիպտոարժույթ

Citigroup-ը քննարկում է հաճախորդների համար կրիպտոարժութային ծառայությունների գործարկման հնարավորությունը՝ աճող պահանջարկի լույսի ներքո, Financial Times-ին ասել է բանկի արժութային բաժնի ղեկավար Իտայ Տակմանը:

Նրա խոսքով, վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն Citi-ն քննարկում է կրիպտոարժույթների առեւտրի եւ դրանցով գործարքների ֆինանսավորման հետ կապված ծառայություններ մատուցելու հնարավորությունը:

«Մենք չպետք է անտեսենք անվտանգության գործոնը: Եվ մենք գործի կանցնենք, երբ վստահ լինենք, որ կկարողանանք հաճախորդների համար ինչ-որ օգտակար բան ստեղծել՝ միաժամանակ ստանալով կարգավորիչների աջակցությունը»,- մենեջերի խոսքերն է մեջբերում Forbes-ի ռուսաստանյան հանդեսը:

Մարտին Citigroup-ն իր զեկույցում նշում էր, որ, չնայած «բիթքոինի առաջընթացի ճանապարհին առկա բազմաթիվ ռիսկերի եւ խոչընդոտների, կրիպտոարժույթը կարող է օպտիմալ կերպով դիրքավորվել համաշխարհային առեւտրի համար նախընտրելի արժույթ դառնալու համար»:

Տակմանը տեղեկացրել է, որ օգոստոսից ի վեր Citi-ն հաճախորդների լայն շրջանակից, ներառյալ ակտիվների խոշոր կառավարիչների, բիթքոինի նկատմամբ «շատ արագ» աճող հետաքրքրություն է նակատում: Մենեջերի խոսքով՝ նրանցից ոմանք խնդրել են բանկին հետազոտություն անցկացնել, իսկ մյուսները հետաքրքրված էին բանկի միջոցով մի շարք կրիպտոարժույթների առեւտուր իրականացնելու եւ դրանցով գործարքներ ֆինանսավորելու հնարավորությամբ:

Դիտում՝ 3205

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW