ՀԲ-ն կաջակցի 20 000 տեղահանված արցախցու եւ 4 000 հյուրընկալող ընտանիքի

07.05.2021 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Արցախ #դրամաշնորհ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած եւ Հայաստանում գտնվող ավելի քան 20 000 տեղահանված անձ եւ մոտ 4 000 հյուրընկալող ընտանիք կստանա Համաշխարհային բանկի (ՀԲ) աջակցությունը։

«Աջակցություն հակամարտությունից տուժած ընտանիքներին» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրն այսօր ստորագրել են ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն եւ ՀՀ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։

Ծրագրային միջոցները տրամադրելու է Պետականաշինության եւ խաղաղաշինության բազմակողմանի հիմնադրամը (SPF)՝ $3.72 մլն արժողությամբ մեկամյա դրամաշնորհի միջոցով:

«Այս ծրագիրը չափազանց կարեւոր է: Տեղահանված անձանց եւ նրանց հյուրընկալող ընտանիքներին տրամադրվելիք աջակցությունը կբարձրացնի հակամարտությունից տուժած ընտանիքների դիմադրողականությունը»,- ասել է ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

Ծրագրի նպատակներն են՝

- Աջակցել շուրջ 11 530 տեղահանված անձանց՝ վճարելով նրանց ամսական դրամական նպաստ նվազագույն աշխատավարձի չափով (68 000 դրամ), ըստ Հայաստանում գտնվող չափահասի/երեխայի, մինչեւ 4 ամիս տեւողությամբ:

- Ապահովել դրամական օգնություն/եկամտային աջակցություն Հայաստանի 3975 ընտանիքներին, որոնք հյուրընկալել են տեղահանված մարդկանց, հիմնական կարիքները հոգալու նպատակով:

- Ժամանակավորապես սուբսիդավորել զբաղվածության ծրագիր 936 տեղահանված անձի համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել աշխատանքային փորձ Հայաստանում եւ նպաստել նրանց մասնակցությանը աշխատաշուկային եւ տնտեսական ներգրավվածությանը:


- Աջակցել 115 տեղահանված անձի՝ հանրային աշխատանքների ծրագրի միջոցով (դրամ աշխատանքի դիմաց):

«Ծրագիրը նախատեսված է օգնելու, մասնավորապես, հակամարտությունից տուժած կանանց։ Անցյալ դեկտեմբերին իրականացված բազմաոլորտային կարիքների արագ գնահատման համաձայն՝ կանայք կազմում են տեղահանված չափահաս բնակչության 70 տոկոսը: Դրամական փոխանցումները կօգնեն նրանց ամենօրյա կտրվածքով բավարարել իրենց հիմնական կարիքները: Ավելին՝ ծրագիրը կբարձրացնի տեղահանված ընտանիքների դիմադրողականությունը եւ կխթանի սոցիալական համախմբվածությունը նրանց հյուրընկալող համայնքներում»,- ասել է ՀԲ աշխատանքային խմբի ղեկավար Մադալենա Հոնորատին:
Դիտում՝ 1693
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW