ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կքննարկեն «բոլոր ողջամիտ տարբերակները, երբ խոսքը վերաբերում է ագրեսիան զսպելու փորձերին»:Այս կերպ ամերիկացի պաշտոնյան պատասխանել է Ռուսաստանը SWIFT-ից անջատելու հնարավորության մասին հարցին, հաղորդում է Rusbase-ը:«Ես չէի ցանկանա պատասխանել հիպոթետիկ հարցերի, թե ինչ կարող ենք անել մենք ապագայում: Ես պարզապես կցանկանայի ասել, որ, երբ խոսքը գնում է ագրեսիան զսպելու կամ դրան արձագանքելու մասին, մենք կքննարկենք ցանկացած ողջամիտ տարբերակ, քանի որ, ինչպես ասացի, մենք խստորեն հասկացնել ենք տալիս, որ հետեւանքներ կլինեն տարբեր բնագավառներում»,- ասել ԱՄՆ պետքարտուղարը: 04.05.2021 | 13:24 Մարիա Զախարովան խոսել է SWIFT-ի այլընտրանքների մասին «Պակաս կարեւոր չէ, եւ մենք համոզված ենք դրանում, որ, եթե Ռուսաստանը շարունակի անխոհեմ կամ ագրեսիվ գործողություններն ինչպես Ուկրաինայի, այնպես էլ այլ մեր գործընկեր երկրների նկատմամբ, ապա մենք կպատասխանենք»,- ասել է Էնթոնի Բլինկենը:Միաժամանակ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը կցանկանա կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ:Banks.am-ը հիշեցնում է, որ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը՝ օրերս ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում, հայտարարել էր, որ Եվրամիությունն իրավասություն չունի անջատել Ռուսաստանը SWIFT համակարգից կամ սառեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը:«SWIFT-ը միջազգային մասնավոր կազմակերպություն է, ուստի ԵՄ-ն այստեղ իրավասություն չունի: Իսկ «Հյուսիսային հոսքը» հակասական թեմա է: Մենք արդեն ասել ենք, որ այս նախագիծը չի ծառայում ԵՄ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը: Սակայն նախագիծը գտնվում է մասնավոր ընկերությունների պատասխանատվության ներքո, եւ ԵՄ-ն չունի գործիքներ`որոշելու դրա ճակատագիրը»,- նշել էր Բորելը: Tweet Դիտում՝ 1862