Մարիա Զախարովան խոսել է SWIFT-ի այլընտրանքների մասին
04.05.2021 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ որպես այլընտրանքային գործիքների օրինակ կարելի է բերել Ռուսաստանի Բանկի «Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը»:
«Ներկայումս քննարկվում են օտարերկրյա նմանօրինակների՝ եվրոպական SEPA-ի, իրանական SEPAM-ի, չինական CUP-ի եւ CIPS-ի հետ այդ համակարգի զուգակցման տարբերակները»,- ասել է նա:
Զախարովան նաեւ տեղեկացրել է ռուսաստանյան МИР համակարգի եւ օտարերկրյա նմանօրինակների, մասնավորապես՝ չինական Union Pay-ի, ճապոնական JCB-ի եւ միջազգային Maestro-ի միջեւ համագործակցության զարգացման մասին:
«Նմանատիպ քոբրենդինգային քարտեր աշխատում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում: Մասնավորապես, դրանցով տարատեսակ գործարքներն արդեն հասանելի են Հայաստանում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Ուզբեկստանում, Թուրքիայում»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ սա բավականին երկարաժամկետ եւ աշխատատար գործընթաց է: Զախարովան ասել է, որ «վաղաժամ է խոսել կոնկրետ ժամկետների մասին՝ վճարային գործարքների իրականացման համար համապարփակ ազգային գործիքակազմի ստեղծման եւ միջազգային շուկաներ առաջմղման առումով»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: