Ethereum բլոկչեյն հարթակի եւ թվային արժույթի 27-ամյա համահիմնադիր Վիտալիկ Բուտերինը դարձել է աշխարհում կրիպտոարժութային ամենաերիտասարդ միլիարդատերը, հայտնում է The Bell-ը՝ վկայակոչելով ամերիկյան Forbes-ը:Իր հաշվին, որը Բուտերինը 2018-ի հոկտեմբերին ներկայացրեց որպես սեփական հիմնական դրամապանակ, ներկայումս կա 333,520 ETH: Մայիսի 3-ին Ethereum-ն իր գործարկումից հետո առաջին անգամ հասավ $3 հազարի. կրիպտոարժույթի ողջ պատմության ընթացքում աճը կազմեց 325%:Այսպիսով՝ Բուտերինի կարողությունը գնահատվում է $1,09 մլրդ, հաշվարկել է Forbes-ը:Ethereum-ի կապիտալիզացիան գերազանցում է $388 միլիարդը: Բոլոր կրիպտոարժույթներից Ethereum-ն այս ցուցանիշով զիջում է միայն Bitcoin-ին, որի կապիտալիզացիան ավելի քան $1 տրիլիոն է:Ապրիլին JPMorgan ամերիկյան բանկը նշել է երեք պատճառ, թե ինչու Ethereum-ն ավելի լավն է, քան Bitcoin-ը: Դրանց թվում են՝ ավելի կայուն իրացվելիությունը, պակաս կախվածությունը ածանցյալների շուկայից եւ գործարքների ավելի բարձր արագությունը: Tweet Դիտում՝ 1552