Թուրքիայի խանութների ապրանքների տեսականին կտրուկ կկրճատվի

04.05.2021 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #խանութներ #լոքդաուն
Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը կարգադրել է կտրուկ կրճատել խանութների ապրանքների տեսականին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի եւ համատարած լոքդաունի միջոցների շրջանակում: Դրանք ուժի մեջ են մտնում մայիսի 7-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ցանցային սուպերմարկետներին եւ առանձին հանրախանութներին թույլատրված կլինի վաճառել միայն սննդամթերքի հիմնական տեսակներ, կենցաղային քիմիական նյութեր, ընտանի կենդանիների սնունդ, մանկական սնունդ, կոսմետիկա՝ բացառությամբ օծանելիքի եւ դիմահարդարման համար նախատեսված ապրանքների: Արգելքը ներառում է բոլոր այլ ապրանքատեսակները, այդ թվում՝ էլեկտրոնիկան, հագուստը, խաղալիքները, գրենական պիտույքները, սպասքը, ավտովարորդների պարագաները, պարտեզի գործիքներն ու կահույքը: Ալկոհոլի վաճառքը մնում է սահմանափակ:



Բոլոր խանութները բաց կլինեն առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ երեկոյան 17:00-ը` երկուշաբթիից շաբաթ օրերին: Դրանք պետք է փակվեն կիրակի օրը: Այս միջոցառումները, ինչպես պարզաբանել է ՆԳՆ-ն, ձեռնարկվել են խանութներում մարդկանց կուտակումից խուսափելու համար, որը կարող է առաջանալ պարետային ժամ մտցնելու պատճառով: Քաղաքացիներին թույլատրվում է դուրս գալ փողոց միայն անհրաժեշտության դեպքում:
Դիտում՝ 2352
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW