Ղրիմը պահանջում է Կոլոմոյսկուց հատուցել «բանկային գործով» վնասը

03.05.2021 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ղրիմ #Իգոր Կոլոմոյսկի #վնաս
Ղրիմի իշխանությունները հայց կներկայացնեն օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու դեմ թերակղզուց ուկրաինական բանկերի հեռանալու վնասի հատուցման համար, որոնք իրենց հետ տարել են տեղացի բնակիչների խնայողությունները։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է վնասի գնահատման աշխատանքային խմբի ղեկավար, Ղրիմի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Եֆիմ Ֆիքսը։

Ավելի վաղ այս խումբը դիմել էր իրավապահ մարմիններին՝ խնդրելով քրեական գործ հարուցել Ուկրաինայի 12 քաղաքացիների դեմ, որոնք կազմակերպել են կամ արդարացրել են Ղրիմի շրջափակումը:

«Բանկային հատվածը ևս մեկ ուղղություն է, որով կաշխատի վնասի գնահատման մեր աշխատանքային խումբը: Պատասխանող կողմի թվում կլինեն ուկրաինական մի շարք բանկերի ղեկավարներ և սեփականատերեր, որոնք յուրացրել են Ղրիմի բնակիչների բոլոր ավանդներն ու խնայողությունները, այդ թվում՝ Կոլոմոյսկին»,- ասել է Ֆիքսը:

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր առնչություն ունեն Ղրիմի բնակիչների թալանի հետ, պետք է պատասխան տան օրենքի առջև և պատժվեն իրենց հանցավոր արարքների համար:



«Ղրիմը Ռուսաստանի կազմ վերադառնալուց հետո ուկրաինական բանկերը հրաժարվել են վերադարձնել ավանդները տարածաշրջանի բնակիչներին: Ամենամեծ չկատարված ֆինանսական պարտավորությունները մնացել են «Պրիվատբանկ»-ի մոտ: Մինչեւ 700 հազ․ ռուբլի ծավալով ավանդի կորուստը հատուցելու պարտավորությունը ստանձնել է Ավանդատուների պաշտպանության հիմնադրամը»,- գրում է գործակալությունը:

Խոշոր ավանդները վճարելու համար թերակղզու իշխանությունները որոշել են ազգայնացնել բանկի նախկին սեփականատեր Կոլոմոյսկու Ղրիմում եղած ունեցվածքը։
Դիտում՝ 2153
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW