Ղրիմի եւ Ուկրաինայի միջեւ բանկային վեճ է հասունանում
29.04.2021 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ psm7.com

Ղրիմի խորհրդարանին կից վնասի գնահատման աշխատանքային խումբն այսօր դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով քրեական գործ հարուցել Ուկրաինայի 12 քաղաքացիների նկատմամբ, որոնք կազմակերպել են կամ արդարացրել են Ղրիմի շրջափակումը: Խոսքը գնում է ջրային, էներգետիկ, պարենային և տրանսպորտային շրջափակումների մասին:
«Դա կլինի նաև բանկային հատվածը, քանի որ Ղրիմի բնակիչների ազնիվ ճանապարհով վաստակած գումարները մեկ ակնթարթում անհետացան, դուրս հանվեցին ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով, ներառյալ՝ մարդկանց կենսաթոշակները: Այս բոլոր գումարներն այժմ հավաքվում են վնասը գնահատող ընդհանուր փաթեթում»,- Կոնստանտինովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: