Ղրիմը մտադիր է բիզնես կապեր հաստատել Հայաստանի հետ

29.04.2021 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ղրիմ #Հայաստան #բիզնես
Ղրիմի իշխանությունների ներկայացուցիչները ժամանել են Երեւան՝ Ռուսաստանի տարածաշրջանի եւ Հայաստանի բիզնեսի միջեւ երկխոսություն կազմակերպելու եւ հանրային դիվանագիտության գծով հանդիպումներ անցկացնելու համար:

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ նախագահին առընթեր հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։

Նրա խոսքով՝ Ղրիմի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն կանցկացնի գործարար համաժողով, երկու կողմերի բիզնեսի ներկայացուցիչների հանդիպում։

Այցի ընթացքում նախատեսում է քննարկել զբոսաշրջության, տրանսպորտի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության գծով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Դիտում՝ 2343

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW