Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն առաջարկում է 3 ամիս ժամկետով արգելել վառելիքի արտահանումը Ռուսաստանից ՝ բենզինի գների աճի արագացումը կանխելու նպատակով:Ժամանակավոր արգելքը կտարածվի բենզինի բոլոր մակնիշների վրա՝ բացառությամբ տարանցիկ ճանապարհով տեղափոխվող բենզինի, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Ռուսաստանից վառելիքի արտահանման սահմանափակումների հնարավոր ներդրման գաղափարն առաջին անգամ հնչեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա նշել է, որ կառավարությունում այդ միջոցը քննարկվում է որպես ժամանակավոր:2018-ին Ռուսաստանի կառավարությունն արդեն սպառնացել էր սահմանափակումներ մտցնել վառելիքի արտահանման վրա, եթե նավթագործները չկարողանան կամովին ավելացնել առաջարկը երկրում: Բայց այն ժամանակ որոշումն այդպես էլ չընդունվեց: Tweet Դիտում՝ 1621