Համաշխարհային բիզնեսը պատրաստվում է նոր ցնցումների: Թոփ մենեջերները վստահ են, որ համավարակից հետո կլիմայական խնդիրները կդառնան օրակարգի հիմնական դրույթը, հետեւում է Deloitte Global Resilience Report 2021 հետազոտությունից, որը ներկայացնում է RBC-ն:Deloitte-ը հարցում է անցկացրել 2260 ղեկավարների շրջանում 21 երկրում։ Հարցվածների շուրջ 70%-ը նախկինի պես վստահ չէ, որ իրենց կազմակերպությունները կարող են ադապտացվել կործանարար իրադարձություններին: Սա մտահոգիչ է, հաշվի առնելով նրանց կարծիքն այն մասին, որ ցնցումները չեն ավարտվի: Հարցվածների երեք քառորդը կարծում է, որ կլիմայական ճգնաժամն ունի նույնքան կամ ավելի մեծ ծավալի հետեւանքներ, քան COVID-19 համավարակը:Ըստ Deloitte-ի հարցվածների` հաջորդ տասնամյակում բիզնեսը կհայտնվի հետեւյալ սոցիալական մարտահրավերների առջեւ․- Կլիմայի փոփոխություն՝ 47%,- Առողջապահության եւ հիվանդությունների կանխարգելման խնդիրներ՝ 42%,- Բացթողումներ կրթության եւ ուսուցման ոլորտում՝ 39%,- Եկամտի անհավասարություն եւ հարստության բաշխում՝ 37%,- Սիստեմատիկ կողմնակալություն եւ անհավասարություն. ռասիզմ, սեքսիզմ ՝ 31%,- Մատակարարման շղթաների հետ կապված խնդիրներ՝ 30%,- Ռեսուրսների պակասություն. նավթ, գազ, ջուր՝ 26%,- Պարենային անվտանգության բացակայություն, սով՝ 19%,- Ներգաղթ եւ փախստականներ՝ 18%,- Սեռական ոտնձգություն՝ 8%: 16.04.2021 | 09:47 Deloitte-ը պատմել է ֆինանսական ծառայությունների ապագայի մասին Կլիմայական փոփոխություններին ղեկավարները պատրաստվում են արդեն այսօր: Հարցված ընկերությունների մեծ մասը նշել է, որ սովորեցնում են իրենց աշխատակիցներին ավելի ուշադիր լինենել բնապահպանական հարցերին։ Մի մասն էլ նշել է, որ արդեն ստեղծում են ապրանքներ եւ ծառայություններ ավելի էկոլոգիական եղանակով: Երրորդ տեղում է մատակարարների եւ գործընկերների խրախուսումը եւ պահանջը` պահպանել շրջակա միջավայրի կայունության կոնկրետ չափանիշները: Tweet Դիտում՝ 2179