Թուրքական լիրայի արժեզրկումը Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքի տատանումների պատճառներից մեկն է, հայտարարել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին: «Տարածաշրջանում կան մարտահրավերներ: Նկատի ունեմ մեր հարեւաններին: Բացի այդ, Թուրքիայի դեպքում լիրան մեկ օրվա ընթացքում արժեզրկվեց 15-16%-ով: Ըստ այդմ, տարածաշրջանում նման իրավիճակը չի կարող որոշ չափով չազդել Վրաստանի վրա: Վրաստանի ազգային բանկը ակտիվորեն աշխատում է գները կայունացնելու ուղղությամբ, որպեսզի գնաճը մոտ լինի նպատակային մակարդակին»,- Խուցիշվիլիի խոսքերն է մեջբերում «Նովոստի-Գրուզիա»-ն: Նրա խոսքով՝ Վրաստանի ազգային բանկն աշխատում է կառավարության հետ համաձայնեցված՝ լարիի փոխարժեքի կտրուկ տատանումներից խուսափելու համար: Արտարժույթի շուկան կայունացնելու համար Վրաստանի Ազգային բանկն անցկացնում է արժութային աճուրդներ եւ կիրառում ամենօրյա ինտերվենցիաներ: 2021 թվականի սկզբից կարգավորիչն անցկացրել է յոթ աճուրդ, որոնց ընթացքում վաճառվել է ավելի քան $240 մլն: 26.04.2021 | 22:25 Թուրքիայում համատարած լոքդաուն է սահմանվում Բացի այդ, իշխանությունները գտնում են, որ զբոսաշրջության վերականգնումը կարեւոր նախադրյալ է լարիի ամրապնդման եւ վրացական տնտեսության վերականգնման համար:«Վերջին կարճ ժամանակահատվածում նկատվում է կայունություն, բայց պետք է նաեւ նշել, որ համավարակի պատճառով երկիրը գտնվում է բավականին բարդ իրավիճակում: Հետեւաբար, ուղղություններից մեկը հնարավորինս շուտ պատվաստելն է: Բացի այդ, մենք պետք է հնարավորինս վերականգնենք զբոսաշրջության որոշակի տոկոսը: Կարեւոր է, որպեսզի այս տարվա վերջին զբոսաշրջությունը վերականգվի մոտ 25-30%-ով»,- ասել է Խուցիշվիլին: Tweet Դիտում՝ 2644