Մայիսի 2-ին՝ ժամը 10-ին, Հրազդանի կիրճում կմեկնարկի «Գարնանային վազք» մրցարշավը: Այս տարի մրցույթը կկազմակերպվի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի (1000+) ֆոնդը համալրելու առաքելությամբ։ «Միանալով մրցարշավին կարելի է համատեղել առողջ ապրելակերպն ու թիմային ուրախ մթնոլորտը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին ու նրանց ընտանիքներին կայուն եւ հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրող հիմնադրամի ֆոնդին օժանդակելով»,- հայտնում են հիմնադրամից:Գարնանային վազքի մրցատարածություններ են՝ 1կմ երեխաների համար, 5կմ, էստաֆետա 4*2,5կմ եւ 10կմ։Գրանցվելու եւ մանրամասներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։2021թ․ Երեւանի գարնանային վազքի կազմակերպիչներ են «Արմ Մարաթոն» հիմնադրամը, TriClub Yerevan մարզական ակումբը եւ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը: 2021թ․ Երեւանի գարնանային վազքի տիտղոսային հովանավորն է Ինեկոբանկը։ Պաշտոնական հովանավորներն են Բարրի կազմակերպությունը, Արմենբրոկ ներդրումային ընկերությունը եւ «Լիկվոր» ընկերությունը։ Tweet Դիտում՝ 2431