Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանն աջակցելու իր շարունակական հանձնառության շրջանակում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի ֆոնդային բորսայի համար հաստատել է տեխնիկական աջակցության ծրագիր:Ծրագրով նախատեսվում է մշակել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման 3-5 տարվա ռազմավարությունը:Ծրագրի իրականացման համար որպես խորհրդատու ընտրվել է Bourse Consult կազմակերպությունը, որն ունի մեծ փորձառություն ոլորտում եւ արդեն իսկ իրականացրել է կենտրոնացված գործակալի ինստիտուտի ստեղծման վերաբերյալ (CCP - central counterparty) հետազոտություն Հայաստանում: Ծրագրի մշակմանն աջակցում են նաեւ ՀՀ կենտրոնական բանկը, Վարշավայի ֆոնդային բորսան եւ ՎԶԵԲ-ը: «Ուրախ ենք ունենալ այս հնարավորությունը, քանի որ կապիտալի շուկայի կարգավորումներն ու զարգացման ծրագիրը վերջին անգամ վերանայվել են 10-ից ավելի տարիներ առաջ: Բացի այդ, հաշվի առնելով Վարշավայի բորսայի` AMX-Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետեր դառնալու եւ այդպիսով Հայաստանի շուկա մտնելու մտադրությունը, ինչպես նաեւ ՎԶԵԲ-ի մեծ հետաքրքրությունը եւ ՀՀ կենտրոնական բանկի անվերապահ աջակցությունը փոփոխություններին ու զարգացման ծրագրերին` համոզված եմ, որ այս ծրագիրը հանդիսանալու է հրաշալի հնարավորություն` զարգացնելու Հայաստանի կապիտալի շուկան, որն ունի դեռեւս չբացահայտված ու չօգտագործված մեծ հնարավորություններ: Վստահ եմ, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետ մենք կստեղծենք գրավիչ միջավայր Հայաստանի կապիտալի շուկայի եւ համապատասխան ֆինանսական միջնորդավորման ծառայությունների զարգացման համար»,- ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը: Tweet Դիտում՝ 2477