ԵԱՏՄ-ից ՀՀ ներմուծվող մինչեւ 22,4 հազ․ տոննա շաքարավազը կազատվի մաքսատուրքից

23.04.2021 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #շաքար #մաքսատուրք
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհուրդը որոշում է կայացրել 2021թ․ մայիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում սակագնային արտոնություն տրամադրել շաքարի եւ շաքարավազի անմաքս ներմուծման համար, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատվում է Հայաստան ներմուծվող մինչեւ 22,4 հազ․ տոննա շաքարավազը: Ղազախստանի համար այդ ցուցանիշը կազմում է մինչեւ 134,4 հազ․ տոննա, Ղրղզստանի՝ մինչեւ 40 հազ․ տոննա, Ռուսաստանի՝ մինչեւ 350 հազ․ տոննա։

«ԵՏՀ Կոլեգիան Միության պետությունների հետ համատեղ ամսական կտրվածքով մոնիթորինգ է իրականացնելու սակագնային արտոնության կիրառմամբ շաքարի ներմուծման փաստացի ծավալի, ինչպես նաեւ ԵԱՏՄ պետությունների ներքին շուկայում իրացման ծավալների մասով եւ տեղեկացնելու է այդ մասին ԵՏՀ խորհրդին։ Հաշվի առնելով շաքարի շուկայում գների հետ կապված իրավիճակը՝ պայմանավորվել ենք այս տարվա հուլիսին վերադառնալ լրացուցիչ կայունացնող միջոցների հարցի քննարկմանը, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- ասել է ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը:

Բացի այդ, Հանձնաժողովի հարթակում կկազմակերպվի շահագրգիռ սպառողների եւ արտադրողների փոխգործակցությունը՝ Միության պետությունների ներքին շուկաներ շաքարի օպերատիվ մատակարարումներն ապահովելու համար: ԵՏՀ Խորհուրդը որոշել է նաեւ առաջարկներ պատրաստել ԵԱՏՄ շաքարի շուկայի կայուն զարգացման համար:

Հանձնաժողովի Խորհրդի որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օր անց:
Դիտում՝ 1748
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW