2020-ին «Գալաքսի»-ն ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել
19.04.2021 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Galaxy

Հայաստանի խոշոր հարկատուներից ու գործատուներից «Գալաքսին», որը համախմբում է 15 բիզնես միավոր, հրապարակել է 2021թ. տնտեսական եւ սոցիալական ազդեցության տարեկան զեկույցը, որում ներկայացված են ընկերությունների խմբի 2020թ. հարկային եւ վարկային պորտֆելը, աշխատակիցների թիվն ու աշխատավարձային ֆոնդը, երկրի ՀՆԱ-ի վրա ազդեցության տվյալներ եւ կարեւոր այլ տեղեկատվություն։
«2020 թվականը, անխոս, ամենադժվար տարին էր բոլորիս համար: Մեր միասնական որոշումն է եղել՝ անկախ մարտահրավերներից, լինի դա պատերազմը, տնտեսական ճգնաժամը, կորպորատիվ սաբոտաժները կամ անօրինական հետապնդումները, պետք է պահպանենք բիզնեսի շարունակականությունը, քանի որ պատասխանատվություն ենք զգում հազարավոր մարդկանց՝ մեր ընկերությունների աշխատակիցների եւ նրանց ընտանիքների համար: Որպես հայկական հենքով կապիտալի բիզնես խումբ՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը շարունակելու է հավելյալ արժեքներ ստեղծել՝ Հայաստանի տնտեսության վերականգնման օրակարգին իր մասնակցությունը ներբերելով», - նշել է Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։
«Գալաքսի» ընկերությունների խմբում 2020թ.-ին միջին ամսական աշխատավարձը եղել է 364 716 ՀՀ դրամ, եւ պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ։ Ընկերությունների խմբի վարկային պորտֆելը 2020թ. տվյալներով կազմել է մոտ 60 միլիարդ ՀՀ դրամ (մոտ 115 միլիոն դոլար)։ Տեղական շուկայից գնումները կազմել են մոտ 36 մլն ԱՄՆ դոլար:
«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, եւ համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական եւ սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
«Գալաքսի» ընկերությունների խումբը, ի լրումն հիմնադիրների կողմից պաշտպանական եւ անվտանգության համակարգերի ներդրման ջանքերի, 2020թ.-ին զգալի քայլեր է կատարել սոցիալական պատասխանատվության ոլորտում, ներառյալ քաղաքացիական բնակչության ապաստարանի ու աջակցության ծրագրեր, միջազգային մամուլի այցեր Հայաստան եւ Արցախ, սոցիալապես խոցելի խմբերին աջակցություն եւ այլն։ 2020թ.-ին «Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրների հանդեպ սկսել են հետապնդումներ հեռահաղորդակցության ոլորտում բիզնեսի օտարման ապօրինի փորձերով, որոնք չեն հաջողվել:
«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին եւ գործունեության ավելի քան 20 տարիների ընթացքում ստեղծել եւ կայացրել է շուրջ 15 բիզնես միավոր Հայաստանում, Վրաստանում եւ Բելառուսում։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոնը եղել է ոլորտային նորարարությունը, թիմային արդյունավետ ներգրավումը եւ շարունակական կրթության հիման վրա զարգացված պատասխանատու բիզնես մշակույթը։ «Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրներն են Արամ Խաչատրյանը, Գուրգեն Խաչատրյանը եւ Արտյոմ Խաչատրյանը: Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը գերազանցում է երկու հազարը, եւ սոցիալական պատասխանատվության բազմաբնույթ ծրագրերը կրթության, ինովացիայի եւ սոցիալական բարելավման ոլորտներում կազմում են ընկերության գործառնական աշխատանքի առանցքային բաղադրիչը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: