Ամերիկյան JPMorgan Chase & Co.-ն մտադիր է առաջիկա տասնամյակում հատկացնել $2,5 տրլն՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի եւ կայուն զարգացման ապահովման բնագավառում նախաձեռնություններին աջակցելու համար, հայտնում է Finmarket-ը:Այդ թվում` մոտ $1 տրլն կուղղվի նախագծերին, որոնք խթանում են մաքուր էներգիայի աղբյուրների օգտագործումը, ինչպիսիք են՝ քամին եւ արեւը:Բացի այդ, բանկը նախատեսում է ֆինանսավորել գործարքներ, որոնք նպաստում են զարգացող երկրներում սոցիալական եւ տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ նախաձեռնություններ, որոնք աջակցում են բնակչության տնտեսական ինտեգրմանը զարգացած շուկաներում, այդ թվում՝ մատչելի անշարժ գույքի եւ առողջապահության ոլորտներում: 12.04.2021 | 09:34 JPMorgan-ի ղեկավարն առանձնացրել է ֆինտեխի առավելությունները բանկերի նկատմամբ «Կլիմայի փոփոխությունն ու անհավասարությունը մեր ժամանակների երկու ամենամեծ մարտահրավերներից են, եւ այդ ջանքերը կնպաստեն կայուն տնտեսական զարգացմանը, որը կդառնա մոլորակի բնապահպանական ծրագրերի զարգացման եւ կարիքավոր համայնքների աջակցմանն ուղղված կարեւորագույն ներդրումների գրավականը»,- հայտարարել է JPMorgan-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը։Նա ընկերություններին, կառավարություններին եւ քաղաքական գործիչներին կոչ է արել աջակցել այն նախաձեռնություններին, որոնք կօգնեն անցում կատարել ցածր ածխածնային տնտեսության: Tweet Դիտում՝ 1682