ՌԴ բանկիրները՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին
16.04.2021 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ baza.io

Այս մասին RBC-ին ասել է Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված նոր պատժամիջոցները:
«Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեր ամբողջ պետական պարտքի նկատմամբ, ապա դրանք կլինեին պատժամիջոցներ ոչ թե ՌԴ պետության, այլ իրենց սեփական ներդրողների դեմ: Ուստի պատժամիջոցներ մտցվեցին միայն նոր պարտքի նկատմամբ, ինչը բավականին ռացիոնալ քայլ է, քանի որ հակառակ դեպքում խուճապ կստեղծվեր, եւ օտարերկրյա ներդրողները կսկսեին վաճառել արժեթղթերը: Իսկ ռուսաստանյան ներդրողների համար, այդ դեպքում, լավ հնարավորություն կլիներ դրանք մեծ զեղչով գնելու համար»,- ասել է Գրեֆը:
Նա հավելել է, որ նոր սահմանափակումները լուրջ դժվարությունների չեն հանգեցնի: «Վերջին 5-6 տարիների ընթացքում տեղի է ունեցել շատ ուժեղ դիվերսիֆիկացիա եւ արժույթից կախվածության նվազում: Ուստի, իմ կարծիքով, այսօրվա պատժամիջոցները լուրջ բացասական հետեւանքների չեն հանգեցնի մեզ համար: Փոխառությունների ծրագիրը մենք միշտ համեմատում ենք մեր հնարավորությունների հետ, եւ անկախ այն բանից, թե ինչ իրավիճակ կստեղծվի արտաքին շուկաներում, մենք կկարողանանք այն իրականացնել: Կարծում եմ, իրավիճակն ավելի լավատեսորեն է զարգանում, այդ թվում՝ բյուջեի մասով: Հետեւաբար, ընթացիկ իրավիճակում ես մեծ խնդիրներ չեմ տեսնում»,- ընդգծել է Սբերբանկի ղեկավարը:
Իր հերթին, ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ անհնար է կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ` նոր պատժամիջոցներ սահմանելով:
«Ցանկացած պատժամիջոց կործանարար է: Ուստի անհնար է կառուցել կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ՝ հայտարարելով նոր պատժամիջոցների մասին: Կարծում եմ՝ Ռուսաստանն անպայման կպատասխանի պատժամիջոցներին»,- Կոստինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը թշնամիներ չեն, երկրները միմյանց նկատմամբ վատ մտադրություններ չունեն:
«Շատ լավ կլիներ, եթե երկու նախագահները կարողանային նստել եւ զրուցել: Կարծում եմ, մենք պետք է միասին աշխատենք եւ փորձենք սահմանել, թե ինչն է լավ, ինչը`վատ: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Ամերիկայի հետ»,- ընդգծել է ՎՏԲ-ի ղեկավարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: