Բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերը նվազել են
15.04.2021 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Aaron Geddes

2021թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն ԱԿԲԱ Բանկն է, որն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 1.74 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 19.5%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում այն 26-րդից դարձել է 17-րդը:
Ամերիաբանկը 1.46 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2020թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 1.41 մլրդ դրամ): Վերջինիս վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 3.6%-ով, եւ բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում 27-ից դարձել է 20-րդը:
Նրան հաջորդում են Հայբիզնեսբանկը` 1.28 մլրդ դրամ (24-րդ տեղ, աճ՝ 3.5%), Արդշինբանկը` 1.03 մլրդ դրամ հարկերի ծավալով (39-րդ տեղ, անկում՝ 5.5%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Հայէկոնոմբանկը՝ 2021թ. առաջին եռամսյակում պետբյուջե վճարելով 0.98 մլրդ դրամ հարկ (45-րդ տեղ, աճ՝ 37.4%)։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.
Ինեկոբանկը` 0.87 մլրդ դրամ (50-րդ տեղ, անկում՝ 21.3%),
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 0.79 մլրդ դրամ (58-րդ տեղ, աճ՝ 15.1%),
Արարատբանկը՝ 0.78 մլրդ դրամ (60-րդ տեղ, աճ՝ 37.1%),
Կոնվերս Բանկը՝ 0.72 մլրդ դրամ (66-րդ տեղ, անկում՝ 26.8%),
Յունիբանկը` 0.61 մլրդ դրամ (83-րդ տեղ, անկում՝ 13.7%)
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 0.57 մլրդ դրամ (91-րդ տեղ, աճ՝ 37.1%),
Արմսվիսբանկը՝ 0.54 մլրդ դրամ (95-րդ տեղ, անկում՝ 20.4%),
IDBank-ը՝ 0.36 մլրդ դրամ (137-րդ տեղ, աճ՝ 7%),
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.16 մլրդ դրամ (296-րդ տեղ, աճ՝ 7.5%),
Evocabank-ը՝ 0.13 մլրդ դրամ (352-րդ տեղ, անկում՝ 71%),
Մելլաթ Բանկը՝ 0.07 մլրդ դրամ (642-րդ տեղ, անկում՝ 60.2%),
Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 0.05 մլրդ դրամ (820-րդ տեղ, անկում՝ 0.7%):
Այվազյան Աննա
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: