ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ $8,2 մլն կհատկացնի Հայաստանին

15.04.2021 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #ՄԶԳ #Հայաստան
Գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ «Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության» համաձայնագրի փոփոխության ստորագրման առաջարկությունը:

ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 8,200,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքային ծառայությունների բարելավման աջակցության ծրագրերին։

Նախատեսվում է նաեւ երկարացնել համաձայնագրի գործողության ժամկետը միչեւ 2025 թվականի սեպտեմբերի 30-ը։ Ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 91,800,980.41 ԱՄՆ դոլար:
Դիտում՝ 798
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai