ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:Ցանկի առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի.1. «Գազպրոմ Արմենիա»2. «ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմ»3. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»4. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»5. «Գեոպրոմայնինգ գոլդ»6. «ՄՏՍ Հայաստան»7. «Գրանդ տոբակո»8. «Ֆլեշ»9. «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»10. «Սիփիէս օիլ»ՊԵԿ-ից հայտնել են, որ հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ։ «Վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները եւ (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Մինչդեռ նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին կատարված հարկային վճարումները եւ մուտքագրված գումարները: Ընդ որում, նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձեւից»,- ասված է հաղորդագրության մեջ:1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունը ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաեւ 2020թ. առաջին եռամսյակին վերաբերող ցուցանիշները: Tweet Դիտում՝ 1148