Visa-ն եւ Mastercard-ը շարունակում են իրենց աշխատանքը Ռուսաստանում սովորական ռեժիմում: Այս մասին RBC-ին հայտնել են ընկերություններում՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, որում նա չէր բացառել Ռուսաստանը նշված միջազգային վճարային համակարգերից անջատելու հնարավորությունը: «Մենք Ռուսաստանում ավելի քան 20 տարի բիզնես ենք վարում, եւ այժմ ռուսաստանցիներն օգտագործում են ավելի քան 100 մլն Mastercard քարտեր՝ թողարկված ՌԴ բանկերի կողմից: Ընկերությունը հանդիսանում է սոցիալական նշանակության վճարային համակարգ, եւ տեղական քարտերով բոլոր գործարքները հուսալիորեն մշակվում են Վճարային քարտերի ազգային համակարգում»,- նշել է Ռուսաստանում Mastercard-ի ղեկավար Ալեքսեյ Մալինովսկին:Visa-ն էլ հիշեցրել է, որ ընկերությունը Ռուսաստանում աշխատում է ավելի քան 30 տարի՝ նպաստելով ռուսաստանյան տնտեսության թվայնացմանը եւ ՌԴ շուկա բերելով ժամանակակից վճարային տեխնոլոգիաներ եւ լուծումներ:Banks.am-ը հիշեցնում է, որ պատասխանելով Visa-ի եւ Mastercard-ի հնարավոր անջատման մասին հարցին՝ Պեսկովը նշել էր, որ շատ երկրներ բազմաբնույթ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ: 13.04.2021 | 16:05 Պեսկովը չի բացառում Ռուսաստանը Visa-ից եւ Mastercard-ից անջատելու հնարավորությունը «Սա բավականին անկանխատեսելի գործընթաց է, հետեւաբար, այս գործընթացի շրջանակում, հաշվի առնելով մեր նկատմամբ վարքի նման անբարյացակամ եւ, երբեմն, նույնիսկ թշնամական ձեւերը, ոչինչ չի կարելի բացառել»,- նշել էր Դմիտրի Պեսկովը:Նախօրեին այս հարցին էր անդրադարձել նաեւ ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան՝ նշելով, որ ԿԲ-ն չի տեսնում Ռուսաստանը միջազգային վճարային համակարգերից անջատելու ռիսկեր:«Եթե խոսենք ներկա իրավիճակի մասին, ապա, կարծում եմ, այն բավականին հանգիստ է: Մենք միջազգային վճարային համակարգերից անջատման որեւէ ռիսկեր չենք տեսնում: Կարծում եմ, դա չափազանց ոչ ձեռնտու է հենց միջազգային վճարային համակարգերին»,- ասել էր Սկորոբոգատովան: Tweet Դիտում՝ 2275