Երեւանում կանցնի The Best ArArAt Mixologist 2008 մրցույթը

13.06.2008 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Երևանի կոնյակի գործարանը, համագործակցելով Բարմենների հայկական ասոցիացիայի հետ##, կազմակերպում է The Best ArArAt Mixologist 2008 մրույթը, որը տեղի կունենա հունիսի 14-ին Aquatek համալիրում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են ԵԿԳ մարկետինգի բաժնում, միջոցառման ընթացքում բարմենների կողմից կներկայացվեն ArArAt տեսականու ՙԱնի՚ կոնյակի հիմքի վրա պատրաստված կոկտեյլներ և կընտրվի լավագույն հեղինակային կոկտեյլ պատրաստած բարմենը:

Միջացառումը հանդիսանում է նաև բարմենների աշխարհի առաջնության Հայաստանի նախընտրական փուլ, որի շրջանակներում անցկացվելիք մրցույթի արդյունքներով կընտրվեն այս տարի Պուերտո Ռիկոյում կայանալիք բարմենների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 2 բարմեն:

Միջոցառման պատվավոր հյուրն է աշխարհահռչակ բարմեն Մարկո Կանովան, որը հանդես կգա ժյուրիի կազմում:

Միջոցառման գործընկերներն են Aquatek, In Fashion, Monin ընկերությունները:

Դիտում՝ 6476

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW