ԱԶԲ. ՀՀ-ում հողային ռեսուրսների կառավարման համար $1,3 մլն աջակցություն կտրվի
12.04.2021 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /


Աջակցության շրջանակում միջազգային փորձագետները կսատարեն ՀՀ կառավարությանը՝ աշխարհատարածական տվյալների հարթակի մշակման գործում, որը կծառայի ամբողջ երկրում հողօգտագործման եւ գույքի սեփականության, ինչպես նաեւ այլ կադաստրային տվյալների մասին տեղեկությունների պահպանմանը, ինտեգրմանը եւ կառավարմանը։
«Հայաստանում հողային ռեգիստրի գրանցումները եւ այլ կադաստրային տվյալների մեծ մասը ներկայումս պահպանվում եւ կառավարվում է թղթային տարբերակով, ինչը սահմանափակում է կառավարության՝ անշարժ գույքի կառավարման եւ գնահատման, ինչպես նաեւ այս հողերի բնական, տնտեսական եւ իրավական կարգավիճակի գրանցման հնարավորությունները: Աշխարհագրական տվյալների միասնական հարթակը տարբեր գերատեսչություններին կտա տեղեկությունների համօգտագործման հնարավորություն՝ բարելավելով հողային ռեսուրսների կառավարումը եւ հանրային ծառայությունների մատուցումը»,- ասել է ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։
Տեխնիկական աջակցությունը կֆինանսավորվի մի քանի դրամաշնորհներով․ Կորեայի Հանրապետության էլեկտրոնային Ասիա եւ գիտելիքների գործընկերության հիմնադրամը կհատկացնի $500 000, Բարձր տեխնոլոգիական հիմնադրամը՝ $800 000։ Երկու դրամաշնորհներն էլ կկառավարվեն ԱԶԲ-ի կողմից։ Ակնկալվում է, որ նախաձեռնությունը կավարտվի 2024թ․ սեպտեմբերին։
«Մենք գնահատում ենք ԱԶԲ-ի կողմից Հայաստանին շարունակաբար տրամադրվող աջակցությունը, ինչը համապատասխանում է կառավարության՝ ինտեգրված թվային կադաստր մշակելու հայեցակարգին։ Սա ավելի ներառական, բարգավաճող եւ դիմակայուն տնտեսություն կառուցելու մեր ընդհանուր տեսլականի մի մասն է»,- ասել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: