ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը տվյալներ է հավաքում Չինաստանի ծրագրերի մասին, որոնք վերաբերվում են թվային յուանի օգտագործմանը: Ամերիկացի որոշ պաշտոնյաներ վախենում են, որ Պեկինը կարող է փորձել օգտագործել այդ արժույթն աշխարհում դոլարի դերը նվազեցնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը:Գործակալության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության, Պետքարտուղարության, Պենտագոնի եւ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցներն ակտիվացրել են ջանքերը՝ «հասկանալու համար, թե ինչ հետեւանքներ կարող են լինել» այս արժույթի կիրառումից: ԱՄՆ որոշ պաշտոնյաներ վախենում են, որ թվային յուանի օգտագործումը կդառնա «դոլարը որպես աշխարհի հիմնական պահուստային արժույթի դերը զրկելու երկարաժամկետ ջանքերի» տարրերից մեկը:Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ամերիկյան կողմին, մասնավորապես, հետաքրքրում է՝ «ինչպես է տարածվելու թվային յուանը, արդյոք դրա օգնությամբ հնարավոր կլինի շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները»: Վաշինգտոնը հատկապես կարեւորում է այն, թե ինչպիսի հետեւանքներ կարող են դրսեւորվել երկարաժամկետ հեռանկարում համաշխարհային ֆինանսական համակարգի համար: 23.02.2021 | 13:49 Թվային յուանի փորձարկմանը երկու չինական մասնավոր բանկ է միացել Աղբյուրները նշում են, որ Բայդենի վարչակազմը ներկայումս չի նախատեսում միջոցներ կիրառել «Չինաստանի թվային արժույթի սպառնալիքներին հակազդելու նպատակով»: Միաժամանակ, Վաշինգտոնը սկսել է ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել «թվային դոլար ստեղծելու հնարավորության» նկատմամբ: Ինչպես նշվում է նյութում, ընթացիկ տարվա սկզբին ԱՄՆ օրենսդիրներն այս հնարավորության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ են խնդրել ԱՄՆ Կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնող Դաշնային պահուստային համակարգի (FRS) նախագահ Ջերոմ Փաուելից, ինչպես նաեւ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենից:Չինաստանը սեփական թվային արժույթի մշակման համաշխարհային առաջատարներից է, այն կարող է օգտագործվել նույնիսկ առանց բջջային ազդանշանի եւ ինտերնետ հասանելիության: Անցած տարվա օգոստոսին Չինաստանի Ժողովրդական բանկի (Կենտրոնական բանկ) դրամավարկային քաղաքականության վարչության պետ Սուն Գոֆենը տեղեկացրել էր, որ Չինաստանը տարբեր քաղաքներում իրականացնում է թվային յուանի ներքին փակ փորձարկումներ, սակայն դրա թողարկման վերաբերյալ հստակ ժամանակացույց չկա: Tweet Դիտում՝ 1793