Իլոն Մասկի «Ծիածանագույն ճանապարհ»-ը շուտով կներկայացվի այցելուներին
12.04.2021 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ boringcompany.com

The LVCC Loop տրանսպորտային համակարգը կառուցվել է մոտ մեկ տարում` օգտագործելով թունելի հորատման Godot մեքենան: LVCC Loop-ի արժեքը կազմել է մոտ $52.5 մլն, ներառյալ` ինչպես թունելային, այնպես էլ վերգետնյա կայանների աշխատանքների ծախսերը։
Թունելի չորս հատվածներից յուրաքանչյուրի երկարությունը 0.6 կիլոմետր է, ընդհանուր առմամբ, թունելի «օղակը» 2.7 կիլոմետր է: Ուղեւորությունն ուղեկցվում է դինամիկ բազմագույն լույսերով, որի համար էլ նախագծի աշխատակիցներն անվանել են թունելը «Ծիածանագույն ճանապարհ»:
Նախագիծը ստեղծվել է Las Vegas Convention Center (LVCV) ցուցահանդեսային համալիրի պատվերով։ Թունելը միացնում է LVCC-ի նոր ցուցասրահն երեք դահլիճներից բաղկացած կամպուսի հետ: Գաղափարը կայանում էր նրանում, որ կենտրոնի միջոցառումների այցելուները հնարավորություն ունենան տեղաշարժվել կենտրոնի տարածքով։
Կորոնավիրուսի համավարակից առաջ կենտրոնը տասնյակ հազարավոր մարդկանց էր հավաքում չորս ցուցասրահներում: Թունելի շնորհիվ կամպուսով 45 րոպեանոց ճանապարհը հաճախորդների համար կկրճատվի մինչեւ մոտ 2 րոպե:
Ավտոմեքենաների պարկում ընդգրկված են ձեւափոխված Tesla սեդանները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: