Մահացել է ձեռնարկատեր եւ բարերար Հրայր Հովնանյանը:«Անգնահատելի է պարոն Հովնանյանի դերը Հայաստանի ու Արցախի զարգացման և կառուցման գործում: Ե՛վ որպես ձեռնարկատեր, և՛ որպես բարերար նա իր հայրենանվեր գործերով միշտ կմնա մեր ժողովրդի վառ հիշողություններում:Պարոն Հովնանյանի ջանքերով իրականացվել են տասնյակ ծրագրեր, որոնք միտված են եղել աղետի գոտու վերականգնմանը, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը, մեր ժողովրդի բազմաթիվ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, արտերկրում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությանը», - ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձում:Հրայր Հովնանյանը ծնվել էր 1930 թվականին Քիրքուք քաղաքում (այսօրվա Իրաքի տարածքում), 1951 թվականին տեղափոխվել էր ԱՄՆ: Զբաղվել է շինարարական բիզնեսով։Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիրներից էր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ էր։ Tweet Դիտում՝ 1600