Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը սատարում է ամերիկյան ընկերությունների համար հարկերի դրույքաչափերի բարձրացումը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երկրի ենթակառուցվածքների մասով զգալի ծախսերի վրա կենտրոնանալու ձգտումը:Ինչպես հաղորդում է Finmarket-ը, այս մասին խոշորագույն ինտերնետ ռիթեյլերի ղեկավարը գրել է ծառայողական նամակում, որը մեջբերել է The Wall Street Journal-ը:Մարտի վերջին ԱՄՆ նախագահը ներկայացրեց ավելի քան $2 տրլն արժողությամբ երկրի ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը նա մտադիր է իրականացնել հարկերի ավելացման հաշվին:Մասնավորապես, $621 մլրդ կհատկացվի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը, $300 մլրդ՝ արդյունաբերական հատվածին աջակցելուն, $213 մլրդ՝ մատչելի անշարժ գույքի վերանորոգմանն ու կառուցմանը եւ $100 մլրդ՝ կապի լայնաշերտ ցանցերի զարգացմանը: Ծրագիրը ներառում է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտի նոր ստանդարտի ներդնում՝ մինչեւ 2035 թվականը այս հատվածում արտանետումները զրոյական մակարդակի հասցնելու համար:Բայդենի առաջարկները կպահանջեն $2 տրիլիոնի ծախսեր ութ տարվա ընթացքում: Դրանք նախատեսվում է ծածկել 15 տարվա ընթացքում՝ երկրում կորպորատիվ հարկը 21%-ից հասցնելով 28%-ի, ինչպես նաեւ ավելացնելով արտասահմանում ամերիկյան ընկերությունների եկամուտների մասով հարկը: Բացի այդ, ԱՄՆ-ում գործարքներ իրականացնող օտարերկրյա ընկերությունների համար կդժվարանա ավելի ցածր հարկային դրույքաչափեր ունեցող երկրներ շահույթը փոխանցումից օգուտներ ստանալը:«Մենք հասկանում ենք, որ այս ներդրումները բոլորի կողմից զիջումներ են պահանջելու»,- գրել է Բեզոսը: Նա նշել է, որ Amazon-ը «աջակցում է կորպորատիվ հարկի դրույքաչափի բարձրացմանը» եւ ակնկալում է, որ կառավարությունը առաջընթաց կգրանցի այդ ծրագրի իրականացման գործում:Salesforce.com Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Բենիոֆը հիմնականում պաշտպանել է Բեզոսի դիրքորոշումը: Միաժամանակ նա նշել է, որ հարկերի ցանկացած փոփոխություն պետք է արտացոլի հարկման ավելի լայն մակարդակ աշխարհում:«Միացյալ Նահանգների պարագայում մենք, հավանաբար, պետք է վերանայենք եւ քննարկենք, թե ինչպիսին պետք է լինեն հարկային դրույքաչափերը, բայց դա պետք է հավասարակշռենք ԱՄՆ-ի հնարավորությունների եւ աշխարհում մրցունակ լինելու անհրաժեշտության հետ»,- ասել է նա: ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենն այս շաբաթվա սկզբին ասել էր, որ կողմ է աշխարհում կորպորատիվ հարկի նվազագույն դրույքաչափի սահմանմանը: «Մենք աշխատում ենք G20 երկրների հետ՝ համաձայնեցնելու համար կորպորատիվ հարկի գլոբալ նվազագույն դրույքաչափը, որը կարող է կասեցնել «զիջումների մրցավազքը» (մրցակցություն երկրների միջեւ ներդրումների համար՝ հարկային ռեժիմը մեղմացնելու հաշվին)»,- ասել է նախարարը: Tweet Դիտում՝ 2320