ՀԿԵ. Բեռնափոխադրումների անկում, ուղեւորափոխադրումների աճ

07.04.2021 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #բեռնափոխադրումներ #ուղեւորափոխադրումներ
2021 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը փոխադրել է 675,9 հազ. տոննա բեռ, ինչը 4,9%-ով պակաս է, քան 2020-ի նույն ժամանակահատվածում:

Միաժամանակ, ընկերության գործառնական գործունեության հիմնական տեսակներից (բեռնափոխադրումներ եւ կայարանային վճարներ) ստացված եկամուտները նվազել են 9,7%-ով:

Երկաթուղային արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում`2020-ի առաջին եռամսյակի համեմատ, նվազել է 8%-ով, ներմուծումը` 33,4%-ով:

2021-ին նկատվող բեռնափոխադրումների նվազման պայմաններում գրանցվում է ուղեւորափոխադրումների ծավալի աճ: Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում տեղական հաղորդակցությունում տեղափոխվել է 77,8 հազ. ուղեւոր, ինչը գրեթե 10%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Այս տարի միջազգային ուղեւորափոխադրումներ չեն իրականացվել:
Դիտում՝ 2286
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW