ԱՄՀ-ն բարելավել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը
06.04.2021 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ barbadostoday.bb

Finmarket-ի փոխանցմամբ՝ նման գնահատական է տրված ԱՄՀ-ի համաշխարհային տնտեսությանը վերաբերող զեկույցում (World Economic Outlook: Managing Divergent Recoveries):
Հիմնադրամի կարծիքով՝ համաշխարհային տնտեսության աճը 2022 թվականին կկազմի 4,4%, ինչը 0,2 տոկոսային կետով գերազանցում է հունվարյան սպասումները:
Ձեւավորվող շուկաների եւ զարգացող երկրների տնտեսությունները 2021-ին կաճեն 6,7%-ով (նախորդ կանխատեսումը՝ 6,3%), 2022-ին՝ 5%-ով (կանխատեսումը չի փոխվել):
ԱՄՀ-ն 2021-ին Չինաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումը 8,1%-ից բարձրացրել է 8,4%-ի, իսկ 2022-ին սպասում է 5,6% աճ:
Հիմնադրամը շարունակում է էապես բարելավել Հնդկաստանի ՀՆԱ-ի աճի գնահատականը՝ այս տարի մինչեւ 12,5% (հունվարին 11,5% էր, իսկ հոկտեմբերին՝ 8,8%), հաջորդ տարի ակնկալվում է 6,9% աճ:
Ամերիկյան տնտեսության աճը 2021 թվականին կարագանա մինչեւ 6,4% (նախորդ կանխատեսումը 5,1% էր), 2022թ. այն կկազմի 3,5% (հունվարյան կանխատեսումը՝ 2,5%):
Եվրագոտու երկրների տնտեսությունների աճի գնահատականը 4,2%-ից հասցվել է 4,4% -ի (հոկտեմբերին կանխատեսվում էր ավելի ակտիվ աճ՝ 5,2%-ով), 2022-ին սպասվում է 3,8% աճ:
2021-ին զգալիորեն բարելավվել է Իտալիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը. 4,2%՝ հունվար ամսվա 3%-ի դիմաց: Իսպանիայի կանխատեսումն աճել է 0,5 տոկոսային կետով՝ մինչեւ 6,4%, Գերմանիայինը՝ 0,1 տոկոսային կետով՝ մինչեւ 3,6%, Ֆրանսիայինը՝ 0,3 տոկոսային կետով՝ մինչեւ 5,8%:
Մեծ Բրիտանիայի տնտեսությունը 2021-ին կաճի 5,3% -ով (կանխատեսումը բարելավվել է 0,8 տոկոսային կետով), 2022-ին` 5,1%-ով:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: