Մարտի 30-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան ելույթ է ունեցել ամերիկյան Արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ելույթի հիմնական դրույթները։ Նյութը կազմվել է ՏԱՍՍ գործակալության հրապարակման հիման վրա։ Անհավասար վերականգնում Համաշխարհային տնտեսության զարգացման նկատմամբ անորոշությունը շարունակում է մնալ չափազանց բարձր՝ չնայած աշխարհի երկրներում վերականգնման տեմպերին:Ըստ էության, այն, ինչ մենք տեսնում ենք, տարբեր տեմպերով վերականգնում է, որը գնալով ավելի շատ է հիմնվում երկու շարժիչ ուժերի՝ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի վրա: Վերջիններս մաս են կազմում այն երկրների փոքր խմբի, որոնք զգալիորեն կգերազանցեն իրենց ՀՆԱ-ի նախաճգնաժամային մակարդակը մինչեւ 2021 թվականի ավարտը: Բայց դրանք բացառություն են, այլ ոչ թե կանոն:Նախաճգնաժամային կանխատեսումների համեմատ մեկ շնչի հաշվով եկամտի ընդհանուր կորուստները զարգացած երկրներում հաջորդ տարի կհասնեն 11%-ի: Ձեւավորվող շուկայական տնտեսությունների եւ զարգացող երկրների համար, բացառությամբ Չինաստանի, կորուստները շատ ավելի մեծ կլինեն՝ 20%: Սա նշանակում է, որ միլիոնավոր մարդիկ տառապելու են աղքատությունից, սովից եւ կմնան անօթեւան:Ցածր եկամուտ ունեցող երկրները հինգ տարվա ընթացքում պետք է շուրջ $200 մլրդ ուղղեն միայն համավարակի հետեւանքների դեմ պայքարին, իսկ հետո եւս $250 մլրդ՝ նախաճգնաժամային ցուցանիշներին վերադառնալու համար:Համաշխարհային տնտեսության կանխատեսում ԱՄՀ-ն որոշում է կայացրել ընթացիկ եւ հաջորդ տարվա համար վերանայել համաշխարհային տնտեսության զարգացման կանխատեսումը դեպի բարձրացում՝ պատվաստումների, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Չինաստանում վերականգնման բարձր տեմպերի շնորհիվ:Հունվարին մենք կանխատեսում էինք, որ 2021 թվականին համաշխարհային տնտեսության աճը կկազմի 5,5%: Հիմա մենք ակնկալում ենք հետագա արագացում՝ մասամբ լրացուցիչ աջակցության, այդ թվում՝ ԱՄՆ-ում նոր ֆինանսական փաթեթի, իսկ մասամբ էլ՝ այս տարեվերջին շատ զարգացած երկրներում պատվաստումներով պայմանավորված սպասվող տնտեսական վերականգնման շնորհիվ:Սա մեզ թույլ է տալիս վերանայել այս եւ 2022 թվականների համար կանխատեսումները դեպի բարձրացում, ինչի մասին հաջորդ շաբաթ կհայտարարենք համաշխարհային տնտեսության զարգացմանը նվիրված մեր զեկույցում:Արտակարգ միջոցներԱմբողջ աշխարհի երկրների իշխանությունները համավարակի սկզբից COVID-19-ի տարածման հետեւանքների դեմ պայքարելու համար ընդհանուր առմամբ տրամադրել են մոտ $16 տրլն: Առանց այս համակարգված միջոցների անցած տարվա համաշխարհային տնտեսական անկումն առնվազն երեք անգամ ավելի վատ կլիներ:Համաշխարհային տնտեսությանը հաջողվեց խուսափել Մեծ դեպրեսիայի մասշտաբի ճգնաժամից (1929-1939թթ․) ոչ միայն արտակարգ միջոցների ընդունման միջոցով, այլեւ վերջին տասնամյակում երկրների համատեղ աշխատանքի շնորհիվ `ուղղված բանկային համակարգերի կայունության բարձրացմանը:ԱՄՀ-ն ձեռնարկեց աննախադեպ միջոցներ եւ համավարակի մեկնարկից ի վեր 85 երկրի տրամադրեց ավելի քան $107 միլիարդի ֆինանսավորում, ինչպես նաեւ իր 29 ամենաաղքատ անդամ երկրների համար թեթեւացրեց պարտքային բեռը: Պահուստների արագացված աճեցման եւ COVID-19-ից հետո համաշխարհային տնտեսության վերականգնմանն աջակցելու նպատակով ԱՄՀ-ն դիտարկում է $650 մլրդ ծավալով փոխառության հատուկ իրավունքների նոր բաշխում իրականացնելու հնարավորությունը։ Համաշխարհային տնտեսությանը լրացուցիչ իրացվելիության տրամադրումը կիրականացվի 190 անդամ պետությունների պահուստային ակտիվների համալրման միջոցով: Tweet Դիտում՝ 2446